Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ամփոփել է Վենեսուելայի (2:1) և Էկվադորի (2:0) հետ անցած ընկերական խաղերի արդյունքները, ինչպես նաև խոսել է ազգային հավաքականի կազմի մասին.
«Մենք վերադառնում ենք տուն՝ իմանալով, որ այս խաղացողներից շատերը կլինեն Եվրո 2024-ի վերջնական հայտացուցակում։ Մենք նաև տանը պահեցինք մի քանի խաղացողների, որոնք կարող էին համալրել թիմը և մի քանիսին, ովքեր խաղացել են մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում:
Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, և բոլորի համար հավասարակշռեցինք խաղաժամանակը, բացառությամբ (Մայքլ) Ֆոլորունշոյի և (Լորենցո) Լուկկայի, որոնք մարզավիճակի հետ կապված որոշ խնդիրներ ունեին: Բայց մենք երկու շատ լավ խաղ անցկացրինք, իսկ երկրորդ խաղում լուծեցինք որոշ հարցեր: Մենք կարող ենք միայն գովել մեր խաղացողներին»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։