«Նապոլիի» ղեկավարությունը որոշել է ակումբի գլխավոր մարզչի թեկնածուներին, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը որպես հիմնական տարբերակ դիտարկում է «Ֆիորենտինայի» մարզիչ Վինչենցո Իտալանոյին։
Բացի 46-ամյա մասնագետից, այս ամառ թիմը կարող են գլխավորել Ռաֆայել Պալադինոն (Մոնցա) և Ֆրանչեսկո Ֆարիոլին (Նիցա)։
29 տուրից հետո «Նապոլին» 45 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
Ներկա պահին նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչն է Ֆրանչեսկո Կոլցոնան, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։