«Բրենտֆորդի» հարձակվող Այվեն Տոունիի համար «Տոտենհեմը» կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակն է։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Արսենալը»։
Այս մրցաշրջանում Տոունին «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ։ Transfermarkt-ն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Անցկացրած 28 հանդիպումներից հետո «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։