Իտալական «Ինտերը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Իտալական գրանդը կփորձի ձևակերպել հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա ամառ։
Ֆուտբոլիստը մինչ Բունդեսլիգա տեղափոխվելը հանդես է եկել իտալական «Նապոլիում»։ Նա այս մրցաշրջանից առաջ է տեղափոխվել գերմանական ակումբ։
Կիմը ճանաչվել էր Ա Սերիայի լավագույն պաշտպան 2022/23 մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։