«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ակումբը խաղացողին դիտարկում է որպես Օլիվյե Ժիրուին փոխարինող, ով ամռանը կտեղափոխվի MLS:
Գուիրասիի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 20 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 22 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։