Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի է ունեցել բարեգործական հանդիպում, որին մասնակցել են «Ռեալի» և «Պորտուի» լեգենդները։ Խաղն ավարտվել է պորտուգալացիների՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփել է սլովակ Մարեկ Չեխը, որը «Պորտուի» կազմում հանդես է եկել 2005-2008 թվականներին։
Խաղին մասնակցել են Մադրիդի «Ռեալի» նախորդ տարիների աստղերը՝ դարպասապահ Իկեր Կասիլյասը, Զինեդին Զիդանը, Ռոբերտո Կառլոսը, Լուիշ Ֆիգուն, Ռաուլը, Կլարենս Զեեդորֆը, Սթիվ Մաքմանամանը, Ֆերնանդո Մորիենտեսը և այլք:
«Պորտուի» կազմում խաղացել են դարպասապահ Վիտոր Բայան, Ժոաո Պինտոն և այլք:
Հանդիպումը նվիրված էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ պայքարին և «Ռեալ Մադրիդ» բարեգործական հիմնադրամի այլ նախագծերին։