Աֆրիկայի ազգերի գավաթի գործող հաղթող Կոտ դ’Իվուարի հավաքականը ոչ-ոքի ավարտեց ընկերական հանդիպումը Բենինի թիմի հետ (ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 98-րդ տեղ): Խաղը կայացավ Ամյենի (Ֆրանսիա) «Ստադ դե լա Լիկորն» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով։
Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Մաքս Գրադելը (29-րդ րոպե) և Ումար Դիակիտեն (69-րդ րոպե), իսկ Բենինի կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ժունիոր Օլայտանը՝ աչքի ընկնելով խաղի 8-րդ և 51-րդ րոպեներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Կոտ դ’Իվուարի հավաքականը նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը։ Եզրափակչում իվուարցիները 2։1 հաշվով հաղթել էին Նիգերիայի հավաքականին։ Մրցաշարի ընթացքում Կոտ դ’Իվուարի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ժան Լուի Գասեն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից: