«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբը հիմնական կազմից մի շարք խաղացողների տրանսֆերային առաջարկներ է ստանում, սակայն կատալոնացիները չեն ցանկանում բաց թողնել իրենց խաղացողներին։
«Մենք խելահեղ առաջարկներ ենք ստանում Լամին Յամալի նման խաղացողների համար՝ մոտ 200 միլիոն եվրո, և մենք, իհարկե, մերժում ենք դրանք: Մենք վստահում ենք Լամինին և նրան վաճառելու կարիք չունենք։
Մենք նաև առաջարկներ ենք ստացել Ալեքս Բալդեի, Ֆերմին Լոպեսի, Պեդրիի, Ֆրենկի դե Յոնգի, Ռոնալդ Արաուխոյի, Գավիի համար… մենք չենք ուզում վաճառել մեր աստղերին»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի 29 տուրից հետո «Բարսելոնան» 64 միավորով երկրորդ տեղում է։ Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (72):