«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա վինգեր Մեյսոն Գրինվուդի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Խետաֆեում»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գրինվուդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի քանի ակումբներ։
«Խետաֆեն» ցանկանում է երկարաձգել անգլիացի ֆուտբոլիստի վարձավճարը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է միայն նրան վաճառելու մասին։