«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն պատասխանել է այն հարցին, թե ինչ կփոխեր ժամանակակից ֆուտբոլում։
«Ներեք ինձ, բայց ինձ մի փոքր անհանգստացնում է VAR-ը: Երկար ժամանակ է պահանջվում, նրանք [մրցավարները] ստիպում են քեզ սպասել, և չնայած դրան, նրանք դեռ կարողանում են սխալ որոշումներ կայացնել։
Կցանկանայի, որ մենք գտնեինք մի փոքր սպոնտանությունը վերականգնելու ճիշտ ճանապարհը»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։