«Բարսելոնան» ցանկանում է 21-ամյա վինգեր Անսու Ֆատիին ևս մեկ մրցաշրջան վարձավճարով պահել «Բրայթոնում»: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր կողմերը շահագրգռված են իսպանացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի երկարաձգմամբ։
Հաղորդվում է, որ սա ձեռնտու է «Բարսելոնային» ֆինանսական ֆեյր-փլեյի տեսանկյունից: Իր հերթին, «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հավատում է Ֆատիի տաղանդին, և որ իր գլխավորությամբ նա առաջադիմելու է։