«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ավելի հավանական է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իտալական թիմը:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 37-ամյա խաղացողը ցանկանում է միանալ «Լոս Անջելեսին» և մոտ է MLS-ի ակումբի հետ գործարք կնքելուն:
Տրանսֆերի դեպքում նա կխաղա նույն թիմում Ֆրանսիայի հավաքականի իր նախկին թիմակից դարպասապահ Ուգո Լյորիսի հետ։