«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» դիտարկում է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությունը մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը մեկնարկում է հունիսի 14-ին։
Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 14,5 մլն ֆունտ:
Վերները «Տոտենհեմ» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Վարձակալությունը գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 28-ամյա գերմանացին ակումբի կազմում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Տոտենհեմը» 28 հանդիպումներից հետո 53 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: