Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետով։ Այս մասին հայտնում է Goal-ը։
«Լիոնը» չի ցանկանում բաժանվել խաղացողից, ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում Լակազետը դարձել է 13 գոլի հեղինակ։