«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ «բլաուգրանան» կարող է հաղթել Լա Լիգան և Չեմպիոնների լիգան 2023/2024 մրցաշրջանում։
«Կարծում եմ՝ այսօր կարելի է ասել, որ այս ամբողջ ուղին, որով անցել է թիմը, թույլ է տալիս երազել։ Սա իրականություն դարձած ֆանտազիա է։
Մենք խոսում ենք Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի մասի՞ն: Այո, իհարկե։ Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։