«Լիվերպուլի» և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է մերսիսայդցիների մարզիչ Յուրգեն Կլոպի և ազգային հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի մասին։
«Դեշա՞մ, թե՞ Կլոպ: Ես իսկապես չեմ կարող պատասխանել այս հարցին: Ինչպե՞ս ընդունեցի Յուրգենի հեռանալու լուրը մրցաշրջանի վերջում: Նա ակումբի հենասյուներից մեկն է։ Ես շատ զարմացա, բայց երբ նա պատմեց ամեն ինչ, հասկացանք, թե ինչու է նա այս որոշումը կայացրել։
Մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել նրան: Կլոպն էր, ով ինձ բերեց այս ակումբ և դարձրեց այնպիսի խաղացող, ինչպիսին հիմա եմ»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում France Info-ն։