Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական վիրավորանքների մասին, ինչպես նաև կիսվել է ֆուտբոլիստի կերպարի մասին իր կարծիքով։
«Ինձ դուր չի գալիս, հատկապես, երբ այն շոշափվում են այնպիսի զգայուն թեմաներ, ինչպիսին ռասիզմն է: Պետք չէ նույնիսկ կատակել այս թեմայով։ Նրանք, ովքեր խաղում են այս խաղը, նույնպես պետք է մարդկանց համոզեն, որ այդպես խոսելը լավ չէ։ Այս դեպքում սխալ անողը պետք է վտարվի։
Վինիսիուսի պահվա՞ծքը։ Սա ֆուտբոլ է։ Հնարավոր է, որ նա քիչ թե շատ դուր գա, բայց ամեն մեկն ունի իր բնավորությունը, և մենք պարտավոր ենք նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։