«Ատալանտայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Տեն Կոպմեյներսը հայտնել է, որ մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը:
26-ամյա հոլանդացու պայմանագիրը Բերգամոն ներկայացնող թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը» և Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ:
«Ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ցանկանում եմ հեռանալ թիմից ամռանը: Հուսանք, որ այս տարի տարբերակներ կլինեն:
Ես անհավանական ժամանակ եմ անցկացրել «Ատալանտայում»: Հուսով եմ, որ նրանք մեծ գումար կստանան»,- ասել է կիսապաշտպանը Telegraaf-ին:
Կոպմեյներսը 2021 թվականի ամռանն է «ԱԶ Ալկմարից» տեղափոխվել «Ատալանտա»: Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։