«Բայերի» գլխավոր տնօրենը կարծում է, որ Խաբի Ալոնսոն ամռանը չի լքի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հաղորդվում էր, որ իսպանացին կարող է գլխավորել «Բավարիան» կամ «Լիվերպուլը»:
«Ալոնսոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, և հիմքեր չկան կասկածելու, որ նա կմնա մեզ հետ։
Ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ կլինի, բայց ես լի եմ հավատով, մենք լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Ֆերնանդո Կարոն Bild-ի հետ զրույցում։