Իգոր Տուդորը կդառնա «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչը, ասել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
45-ամյա խորվաթ մասնագետի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում մասնագետը գլխավորում էր «Մարսելը»։ Իտալիայում նա աշխատել է «Վերոնայում», «Ուդինեզեում», իսկ «Յուվենտուսում» եղել է Անդրեա Պիրլոյի օգնականը:
Մարտի 13-ին «Լացիոն» հայտարարել էր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հրաժարականի մասին։