«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է իտալական թիմի՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։
Հիշեցնենք, որ միլանցիները ընդհանուր հաշվով պարտվել են Մադրիդի «Ատլետիկոյին» (2-2, 11 մետրանոցներով՝ 2-3):
«Ազգային առաջնություններում միշտ հաղթում է ուժեղագույն թիմը: Մինչդեռ գավաթային մրցաշարերում միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը։ Արդյունքի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, ինչպիսիք են ոչ-ոքին:
Հին կանոնակարգով և արտագնա գոլերի կանոններով մենք կհաղթեինք «Ատլետիկոյին»: Մեր միջև տարբերությունը նվազագույն էր»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։