Կիրակի օրը՝ մարտի 17-ին, «Լիվերպուլը» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում դրամատիկ խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3-4:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։
Այսպիսով, Սալահը հինգերորդ խաղում անընդմեջ գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասն այդ թիմի հետ դիմակայություններում։ Ֆուտբոլի պատմության մեջ նախկինում ոչ ոք նման նվաճման չի հասել։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահն ակումբի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։