Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0-3).
«Նրանք գերազանցում էին մեզ, ավելի վճռական էին գործում։ Բարիոսը կարող էր գոլ խփել, հետո Մորատան հաշիվը դարձնել 1-1։ Սրանք կարևոր դրվագներ էին։
Մենք խաղացինք հանդիպումից հետո, որում մեծ ջանքեր գործադրեցինք։ Ես խաղացողներիս մեղադրելու ոչինչ չունեմ։ Նրանք ամեն ինչ արեցին»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 64 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջ անցնելով «Ժիրոնայից» (62 միավոր): «Ատլետիկոն» 55 միավորով հինգերորդ տեղում է: