«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0) Լա լիգայի 29-րդ տուրի խաղում։
Մասնագետն ասել է, որ իր թիմը լավ խաղ է ցուցադրել.
«Մենք իսկապես լավ հանդիպում անցկացրեցինք։ Սա կատարյալ հանդիպում էր մեր մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության տեսանկյունից: Մենք «Բարսելոնան» ենք, այստեղ ոչ ոք չի հանգստանում։ Ես ավելի շատ ճնշում կգործադրեմ խաղացողների վրա, քան երբևէ։ Հատկապես հաշվի առնելով, որ ես հեռանում եմ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 64 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջ անցնելով «Ժիրոնայից» (62 միավոր):