Իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ» (2:4) վերջին հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները վանկարկել են «Վինիսիո՛ւս, մեռի՛ր»՝ Լոս Բլանկոսի վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հանդիպման մրցավար Խուան Մարտինես Մունուերային խնդրել է արձագանքել այս դրվագին, սակայն մրցավարը որևէ քայլ չի կատարել, իսկ հետխաղյա մրցավարի զեկույցում երկրպագուներին նվիրված բաժնում գրել է՝ «Նորմալ»։