«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը, հայտնում է Il Mattino-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա նիգերիացին կարող է չընդգրկվել խաղի հայտացուցակում՝ մկանային հոգնածության պատճառով։
«Նապոլին» այսօր՝ մարտի 17-ին, արտագնա խաղում կմրցի «Ինտերի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը նեապոլցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։