Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ասել է, թե ինչպես են մրցակիցները ընկալում իր թիմին։
Հիշեցնենք, որ «Բարսան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա ՊՍԺ-ի հետ։
«Բոլորը կարծում են, որ մենք ունենք շատ երիտասարդ, տաղանդավոր, բայց անփորձ թիմ: Կարծում եմ՝ Փարիզում մեզ այսպես են վերաբերվում։
Շատերն են ընդգծում մեր թիմի անփորձ լինելը, բայց մենք լի ենք ոգևորությամբ և երկու հիանալի հանդիպում անցկացնելու ցանկությամբ։ Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, իսկ ՊՍԺ-ն ունի Եվրոպայի լավագույն կազմերից մեկը»,- մեջբերում է Չավիին Mundo Deportivo-ն: