«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է դանիացի Անդրեաս Քրիստենսենին հենակետային կիսապաշտպանի դիրքում օգտագործելու որոշումը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել պաշտպանության կենտրոնում։
«Շատ լավ որոշում էր այդ դիրքում փորձել Անդրեասին: Նա սիրում է դա, և նա մեզ տալիս է հավասարակշռություն, հանգստություն, նա չի կորցնում գնդակը, նա միշտ լավ դիրքավորվում է, հաղթում է կենտրոնում, ինչը շատ կարևոր է, հատկապես Չեմպիոնների լիգայում:
Նա լավ է խաղում գնդակով, նա նայում է առաջ, նա դառնում է ավելի համարձակ, և ես կարծում եմ, որ դա նրանից է, որ նրա ինքնավստահությունն աճում է: Սա մեծ հաջողություն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: