Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի խաղի մասին.
«Մեմֆիս Դեպայը հիանալի ֆուտբոլիստ է։ Ես վաղուց էի ասում, որ նա մեզ պետք է։ Նա հիմա խաղում է հետևողական՝ առանց վնասվածքների, և մենք իսկապես նրա կարիքն ունենք:
«Ինտերի» դեմ նա դուրս եկավ ուժեղ, լիցքավորված և զգալի ներդրում ունեցավ խաղում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։