Ռուսական Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ շարունակում են մարզումներ անցկացնել: Նրանց այդքան էլ չի մտահոգում կորոնավիրուսի համաճարակը, տեղեկացնում է Vesti.ru-ն:
«Լոկոմոտիվ», «Կրասնոդար», «Ռոստով», «Սոչի» և «Ախմատ» ակումբները բնականոն ռեժիմով մարզումներ են անցկացնում իրենց մարզաբազաներում:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ղեկավարությունը կոչ էր արել թիմերին զերծ մնալ ընդհանուր մարզումներից և դրանք փոխարինել անհատական պարապունքներով:
Հավելենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցվել է մինչև ապրիլի 10-ը: