Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանն արդեն ժամանել են Երևան, որտեղ ազգային թիմի հետ ուսումնամարզական հավաք և ընկերական խաղ կանցկացնեն:
Սպերցյանին ու Հարությունյանին Հայաստանում դիմավորել է ազգային թիմի նախկին խաղացող Ալեքսանդր Կարապետյանը: Նրանք միասին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Կարապետյանի սոց. ցանցի էջից.