Ամեն տարի գարնանը CAFÉ week of action գործողությունների շաբաթը սկսում է իր ընթացքը, ինչի առիթով «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» միջև ՀՊԼ խաղի մեկնարկից առաջ կազմակերպվել է միջոցառում: «Արարատ-Արմենիայից» CAFÉ-ի դեսպան է ընտրվել Արթուր Սերոբյանը, իսկ «Նոայից»՝ Արթուր Միրանյանը:
Դեսպաններին խորհրդանշական շապիկներ է հանձնել ՀՖՖ գործկոմի անդամ Գոհար Նավասարդյանը:
CAFÉ week of action-ը ֆուտբոլում ներառման և հասանելիության համաշխարհային տոն է: CAFÉ-ի այս միջոցառումն անցկացվում է արդեն 12-րդ անգամ, որին նախորդ տարի միացել է նաև ՈւԵՖԱ-ն:
Մարտի 8-24-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլային հանրությունն ամբողջ աշխարհում հավաքվում է #TotalAccess դրոշի ներքո՝ ընդգրկելով ներառականությունը, հասանելիությունը և հաշմանդամների կենսական դերը ֆուտբոլում: