Այսօր՝ մարտի 15-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում (Շվեյցարիա), տեղի է ունեցել նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը։
Ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Բրյուգե» (Բելգիա) – ՊԱՕԿ (Հունաստան)
«Օլիմպիակոս» (Հունաստան) — «Ֆեներբահչե» (Թուրքիա)
«Ասթոն Վիլա» (Անգլիա) — «Լիլ» (Ֆրանսիա)
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) — «Ֆիորենտինա» (Իտալիա)
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 11-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Աթենքի(Հունաստան) Սուրբ Սոֆիա մարզադաշտում։
Կոնֆերենցիաների լիգայի գործող չեմպիոնը «Վեսթ Հեմ Յունայթեդն» է: Անցած մրցաշրջանի եզրափակիչում անգլիական ակումբը 2։1 հաշվով հաղթեց իտալական «Ֆիորենտինային»։