Ֆրանսիական Lequipe-ի համաձայն՝ «Ռեալը» կտրականապես դեմ է Կիլիան Մբապեի մասնակցությանը Ֆրանսիայում կայանալիք Օլիմպիական խաղերին, եթե ֆուտբոլիստը միանա իսպանական գրանդին։
Այս ընթացքում ակումբը կմասնակցի ընկերական խաղերի և կնախապատրաստվի մրցաշրջանին։
Այս պահին նման պայմանի մասին տեղեկություն չկա, բայց աղբյուրը նշում է, որ «Ռեալը» պարզապես փոխզիջումների չի գնա այդ հարցում։
Ամռանը Մբապեն նախատեսում է խաղալ Եվրոյում, այնուհետև ներկայացնել ազգային թիմը Օլիմպիական խաղերում և դրանից հետո միանալ նոր ակումբին։