«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի գոլային ռեկորդի մասին։ Եգիպտացին, գոլ խփելով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սպարտայի» հետ (6:1) խաղում, դարձավ մերսիսայդյան ակումբի պատմության մեջ առաջին խաղացողը, ով յոթ մրցաշրջան անընդմեջ առնվազն 20 գոլ է խփել։
«Դա ինձ չի զարմացնում, քանի որ Մոն հիանալի խաղացող է: Անկեղծ ասած, կարծում էի, որ նա արդեն սահմանել է այս ռեկորդը, բայց Սալահը որոշ ժամանակ վնասվածք ուներ, ուստի… Հակառակ դեպքում նա իր 20 գոլերը կխփեր հունվարին կամ փետրվարին։
Այնպես որ, դա ուղղակի շատ հաճելի պահ է, ես ուրախ եմ, որ նա վերադարձել է (վնասվածքից հետո՝ ArmSport)»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։