«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0):
Չնայած հաղթանակին, հռոմեական թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ (4-1 ընդհանուր հաշվով):
«Ես հպարտ եմ տղաներով: Նրանք ցույց տվեցին մարդկային բոլոր լավագույն որակները։ Սա ինձ համար անակնկալ չէ։ Ես շարունակում եմ հպարտանալ տղաներով, նույնիսկ երբ մենք պարտվում ենք, քանի որ գիտեմ, որ տղաները ամեն խաղում տալիս են իրենց բոլոր ուժերը։
Մենք արժանի էինք հաղթանակի հաշվի մեծ տարբերությամբ։ Մեզ անհրաժեշտ էր երկու-երեք գոլ խփել վերջին 20 րոպեներից առաջ։ Մենք շատ պահեր ստեղծեցինք։ Բայց ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել տղաներին»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։