«Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայն ասել է, որ ցանկանում է այս մրցաշրջանում նվաճել բոլոր չորս տիտղոսները։
«Մենք արդեն մեկը նվաճել ենք (Լիգայի գավաթը), մնացել է ևս երեքը։ Անձամբ ես ցանկանում եմ հաղթել բոլոր տիտղոսները: Բայց մենք պետք է խաղից խաղ առաջ գնանք և այդքան առաջ չնայենք։ Մենք ևս երեք տիտղոս նվաճելու լավ հնարավորություն ունենք, բայց հարցրեք «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» խաղացողներին տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին, և նրանք նույնը կասեն: Պետք է շատ աշխատենք»,- Սոբոսլայի խոսքն է մեջբերել Liverpool Echo-ն։
Հիշեցնենք, որ փետրվարին «Լիվերպուլը» նվաճել էր Անգլիայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Չելսիին»։