«Արսենալը» հետաքրքրված է «Կոլամբուս Կրյուի» դարպասապահ Պատրիկ Շուլտեի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» փոխարինող են փնտրում Աարոն Ռեմսդեյլին, որը հաջորդ ամառ կարող է հեռանալ թիմից։ 23-ամյա Շուլտեն կարող է փոխարինել անգլիացուն լոնդոնյան թիմում։
MLS-ի այս մրցաշրջանում Շուլտեն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում բաց է թողել 2 գնդակ և մեկ անգամ անառիկ է պահել դարպասը։ Ամերիկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։
ԱՊԼ-ի 28 տուրից հետո «զինագործները» 64 միավորով առաջին տեղում են։