Բելգիայի թագավորական ֆուտբոլային միությունը նոր պայմանագիր է կնքել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Տեդեսկոն Բելգիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի փետրվարին։
Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, Բելգիան ընկերական խաղում կմրցի Իռլանդիայի հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Մարտի 26-ին Բելգիան ստուգողական հանդիպում կանցկացնի Անգլիայի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23.45-ին։