«Կրասնոդարը» հայտարարել է Մուրադ Մուսաևին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
40-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Երեկ՝ մարտի 13-ին, ակումբը պաշտոնանկ էր արել Վլադիմիր Իվիչին, որը թիմը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։
Մուսաևն արդեն մարզել է «Կրասնոդարը» 2018 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլը։
Ռուսաստանի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 39 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջատար «Զենիթից» հետ մնալով 1 միավորով։