Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հետաձգված խաղում «Բորնմուտը» սեփական հարկի տակ հաղթեց «Լուտոն Թաունին»՝ 4-3։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը պարտվում էին 0-3 հաշվով. հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Տաիտ Չոնգը (9-րդ րոպե), Օգբենեն (31-րդ) և Ռոս Բարքլին (45+1):
Երկրորդ խաղակեսում «Բորնմուտը» գերկամային հաղթանակ տոնեց՝ Դոմինիկ Սոլանկեի (50-րդ), Իլյա Զաբարնիի (62-րդ) գոլերի և Անտուան Սեմենյոյի դուբլի շնորհիվ․ հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Սեմենյոն։
«Բորնմուտը» (35 միավոր) Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։ «Լուտոնը» (21) մնացել է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում։