«Ալմերիան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։
Հոկտեմբերին նշանակված Գայզկա Գարիտանոյին փոխարինեց Պեպե Մելը։ 61-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Մելի վերջին աշխատավայրը հունական ՕՖԻ-ն էր։ Նա մարզել է նաև «Բետիսը», «Լաս Պալմասը», «Խետաֆեն» և այլ ակումբներ։