«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի փոխել իր որոշումը։ Գերմանացի մասնագետը մերսիսայդյան ճամբարը կլքի ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանի ավարտին։
«Ես փոխե՞լ եմ միտքս։ Իհարկե ոչ։ Ես միտքս չեմ փոխել։ Ես ընդհանրապես նման բաներ չէի ասի առանց նախապես լավ մտածելու։
Ես իսկապես հուսով եմ, որ ակումբի համար ամեն ինչ շատ լավ կլինի, որքան հնարավոր է: «Լիվերպուլն» ունի ճիշտ ղեկավարություն և ճիշտ հիմք»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը։