«Կրասնոդարը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա աշխատանքում և կյանքում», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Իվիչը գլխավորել է «Կրասնոդարը» 2023 թվականի հունվարին։ Սերբի գլխավորությամբ թիմն անցկացրել է 48 հանդիպում, որոնցում տարել է 27 հաղթանակ, կրել 10 պարտություն, 11 անգամ ոչ-ոքի խաղացել։
Մարտի 12-ին «ցլերը» Ռուսաստանի գավաթի խաղարկությունում պարտվել էին «Խիմկիին» (0:2) և դուրս մնացել մրցաշարից։
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 20 տուրից հետո վաստակած 39 միավորով։ Առաջատար «Զենիթից» տարբերությունը 1 միավոր է։ Վերջին 2 տուրերում կրասնոդարյան ակումբը, որ ձմեռային դադարից հետո առաջատար էր, ոչ-ոքի է խաղացել «Ռուբինի» հետ (1:1) և պարտվել «Ռոստովին» (1:2):