«Լացիոն» հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հրաժարականի մասին։
Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջովաննի Մարտուչելոն։
«Լացիոն» 4 պարտություն է կրել իր վերջին չորս խաղում։ Սարիի գլխավորած թիմը Ա Սերիայում պարտվել է «Ֆիորենտինային» (1:2), «Միլանին» (0:1) և «Ուդինեզեին» (1:2), ինչպես նաև պարտվել է Մյունխենի «Բավարիային» (0:3): Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ու դուրս մնաց մրցաշարից։
Ա Սերիայի 28 տուրից հետո հռոմեացիները վաստակել են 40 միավոր և զբաղեցնում են 9-րդ տեղը։
65-ամյա Սարին «Լացիոն» գլխավորում էր 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբն անցկացրել է 137 հանդիպում՝ 65 հաղթանակ, 30 ոչ-ոքի և 42 պարտություն։ Նա նախկինում մարզել է «Յուվենտուսը», «Չելսին» և «Նապոլին»: