«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան, ով պաշտպանել է կատալոնական թիմի գույները 2002-ից 2018 թվականներին, հիացած է Կարլո Անչելոտիի ձեռքբերումներով՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ։
«Անչելոտիի կարիերան արդեն խոսում է նրա փոխարեն ավելին, քան ցանկացած այլ բառ:
Կարլոն անհավանական է և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ։ Դժվար է երկու անգամ գլխավորել «Ռեալը» և երկու դեպքում էլ արդյունքի հասնել։
Բայց ավելի դժվար է վերադառնալ նման մեծության ակումբ և ստիպել խաղացողներին նորից աշխատել և հաղթել: Սա հպարտանալու առիթ է»,- մեջբերում է Ինյեստային As-ը: