Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը հրապարակել է իտալական Ա Սերիայի՝ ամենաէժանացած ֆուտբոլիստների վարկանիշը՝ միջանկյալ թարմացման արդյունքների հիման վրա։
Ցանկը գլխավորում է իտալական «Յուվենտուսի» 26-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան։
Ա Սերիայի 10 ամենաէժանացած խաղացողները.
1. Ֆեդերիկո Կյեզա — 40 մլն եվրո (- 10 մլն եվրո), «Յուվենտուս»,
2. Դոմենիկո Բերարդի — 12 մլն եվրո (- 8 մլն եվրո), «Սասուոլո».
3. Նիկոլո Կասալե — 14 մլն եվրո (- 6 մլն եվրո), «Լացիո».
4–10. Միկ Մենյան — 40 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Միլան».
4–10. Անդրե Զամբո Անգիսա — 30 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Նապոլի».
4–10. Ստանիսլավ Լոբոտկա — 30 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Նապոլի».
4–10. Ռոմելու Լուկակու — 30 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Ռոմա».
4–10. Պյոտր Զիելինսկի — 25 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Նապոլի».
4–10. Դայիթի Կամադա՝ 15 մլն եվրո (- 5 մլն եվրո), «Լացիո».
4–10. Բուլայե Դիա — 13 միլիոն եվրո (- 5 միլիոն եվրո), «Սալերնիտանա»: