Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Պորտու» պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվել է տանտերերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Երկու հանդիպումների հանրագումարով (1:1) խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ որում թիմերը չեն կարողացել աչքի ընկնել խփած գնդակներով: Հաղթողը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Արսենալի» ֆուտբոլիստները՝ 4:2:
Այսպիսով, «Արսենալը» 2010 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը մրցել էր կատալոնական «Բարսելոնայի» հետ և երկու խաղերի դիմակայության արդյունքներով 6։3 հաշվով պարտություն էր կրել։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Արսենալը» տարել է չորս հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է մեկ պարտություն։