Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սարբրյուկենը» հյուրընկալել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռոբին Հակը։ 3 րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը․ աչքի ընկավ Ամին Նաիֆին։
90+3-րդ րոպեին «Սարբրյուկենին» հաղթանակ պարգևեց Կայ Բրունկերի խփած գոլը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց խաղին։
«Սարբրյուկենը» հանդես է գալիս Գերմանիայի 3-րդ դիվիզիոնում։