«Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը մեկնաբանել է իր թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (1:1) դրվագներից մեկը, երբ 90+9-րդ րոպեին քաղաքայինների կիսապաշտպան Ժերեմի Դոկուն սեփական տուգանային հրապարակում ոտքով հարվածել է արգենտինացու կրծքին։
«Իմ կարծիքով՝ սա մաքուր 11 մետրանոց է։ Կարծում եք՝ ես միա՞կն եմ, որն այդպես է մտածում: Այլևս ավելացնելու բան չունեմ։ Կարծում եմ՝ մրցավարը շատ լավ աշխատանք կատարեց ամբողջ խաղի ընթացքում, բայց իմ կարծիքով նա սխալվեց վերջին որոշման ժամանակ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 64 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին 63 միավորով երրորդ տեղում է։